«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը ամբողջովին վերականգնվել է վնասվածքից, որը ստացել էր Եվրոպայի լիգայի Փլեյ-Օֆֆ փուլի «Շախտյորի» դեմ խաղում։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց էր թողել Հայաստանի հավաքականի հանդիպումներն Աշխարհի առաջնության ընտրական փուլում։

Հենրիխ Մխիթարյանը պատրաստ էր մասնակցել «Այաքսի» դեմ խաղին, բայց բժշկական շտաբը որոշեց ռիսկի չգնալ։

Հենրիխ Մխիթարյանը կընդգրկվի «Բոլոնյայի» դեմ խաղում հռոմեական ակումբի հայտացուցակը։ Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 11-ին։

Ընթացիկ մրցաշրջանում Ա Սերիայում Հենրիխ Մխիթարյանը անցկացրել է 25 հանդիպում, դարձել է 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments