Սլովենացի դարպասապահ Յան Օբլակը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում», այս մասին հայտնում է «90min»-ը։

Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա դարպասապահը կարող է տեղափոխվել ԱՊԼ-ում հանդես եկող «Մանչեսթեր Յունայթեդը»։ Անգլիական ակումբը կարող է հրավիրվել Օբլակին, քանի որ մտադիր է բաժանվել Դավիդ Դե Խեայից։ Իսպանացի դարպասապահը կարող է վարձավճարով այլ ակումբ տեղափոխվել։

Ինչ վերաբերվում է Օբլակին, ապա նա դեմ չէ մանչեսթերյան գրանդ ակումբ տեղափոխվել, եթե կողմերի միջև համաձայնություն ձեռք բերվի։

Յան Օբլակը հանդես է գալիս «Ատլետիկոյում» 2014 թ․-ից։ Ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 29 հանդիպում և 19 գոլ է ընդունել սեփական դարպասը։

Facebook Comments