Իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելոն մեկնաբանել է լուրերը, թե «Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է վերադառնալ «Միլան»:
«Եթե «Միլանը» կարողանա գնել Իբրահիմովիչի տրանսֆերը, դա հիանալի քայլ կլինի: Զլատան չի գալիս պարզապես թարմանալու համար, նա դեռ կարող է փոխել իրավիճակը Իտալիայի առաջնությունում։ Ես նրան հիանալի գիտեմ, վստահ եմ, որ եթե նա վերադառնա Ա Սերիա, ապա այստեղ կլինի գլխավոր հերոսը», – մասնագետի խոսքերը մեջբերում է «Football-Italia»-ն:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը «ռոսսոներիի» կազմում հանդես է եկել 2010-2012 թվականներին:
38-ամյա շվեդի պայմանագիրը «Լոս Անջելես Գելաքսիի» հետ ավարտվում է ընթացիկ տարվա վերջին:

Facebook Comments