Նա ուղղակի մոռացել էր, որ արդեն մեկ դեղին քարտ ունի։

Ֆեյսալ Մուլիչը կորեական «Սեոնգնամ» ակումբից դարձավ «Գվանջոուի» հետ խաղի գլխավոր «հերոսը»։ Արդեն 15-րդ րոպեին Մուլիչը կարողաել է բացել խաղի հաշիվը, իսկ արդեն 55-ին դուբլ ձևակերպել։ Հենց երկրորդ գոլից հետո Մուլիչը որոշեց, որ պետք է տոնի իր գոլը հանելով մարզաշապիկը։ Դա անելուց հետո անմիջապես սերբ ֆուտբոլիստի երջանկությունը վերածվեց հիասթափության։ Նա հասկացավ, որ այդ գործողության համար մրցավարն իրենց դեղին է ցույց տալու, որը լինելու է երկրորդը։ Երջանկությունից հիասթափություն մեկ ակնթարթում։

Ամեն դեպքում տեսեք թե ինչպես է դա տեղի ունենում։ Ուշադրություն դարձրեք նաև մրցավարին, վերջինիս ժպիտն ուղղակի անկրկնելի է։

Այնուամենայնիվ Մուլիչի դուբլը բավական եղավ, որպեսզի նրա թիմը հաղթի այդ խաղում 2-0 հաշվով։

Facebook Comments