Այո-այո ամեն ինչ ճիշտ է վերնագրում։ Անգլիայի «Պրեմիեր լիգայի» նախկին մրցավար Հովարդ Վեբբն ամուսնացել է գերմանական «Բունդես լիգայի» նախկին մրցավար Բիբիանա Շտեյնհաուսի հետ։

Զույգը պաշտոնականացրել է հարաբերությունները մարտ ամսվա միջազգային դադարի ընթացքում։ Հարսանիքը տեղի է ունեցել առանց հյուրերի և տոնախմբության պայմավորված «Կոռոնավիրուսային» համաճարակով։ Այդ մասին հաղորդում է «Daily Mail»-ը հղում կատարելով «Bild»-ին

Վեբբը սպասարկել է անգլիական «Պրեմիեր լիգայի» հանդիպումները 2003-ից 2014 թթ, ինչպես նաև 2010 թ․ (Եզրափակիչ խաղի մրցավար) և 2014 թ․ աշխարհի առաջնվարությունները։ Չեմպիոնների լիգայի 2009/10 մրցաշրջանի «Բավարիա» — «Ինտեր» (0-2) հանդիպման գլխավոր մրցավարը ևս Վեբբն էր։

2017 թ․ Բիբիանա Շտեյնհաուսը դարավ առաջին կին մրցավարը, ով սպասարկեց ԹՈՓ-5 առաջնության հանդիպում։ 2020-ին Շտեյնհաուսն ավարտեց կարիերան որպես գլխավոր մրցավար, բայց շարունակում է աշխատել VAR համակարգի հետ։

Facebook Comments