«Բարսելոնա»-ի հարձակվող Անսու Ֆատին շարունակում է վերականգնվել ծնկի վնասվածքից։

Հիշեցնենք,որ հարձակվողը վնասվածք է ստացել նախորդ տարվա նոյեմբերին՝ «Բետիս»-ի դեմ խաղում,որից հետո վիրահատվել է։Սպասվում էր,որ Ֆատին բաց կթողնի 4 ամիս։

Ինչպես հայտնում է Marca-ն,«Բարսելոնա»-ում մտահոգված են ֆուտբոլիստի ծնկի վիճակով։ Տարատեսակ բուժումները և միջամտությունները,որոնք իրականացվել են հաջող վերականգնման համար,պարզվեց,որ անօգուտ էին։ Ակումբում դեռ չգիտեն,թե 18-ամյա խաղացողը երբ խաղադաշտ կվերադառնա։ Այս պահին նա անհատական է մարզվում և հեռու է ընդհանուր խմբում մարզումներ անցկացնելուց։ Հայտնում են,որ Ֆատին ոչ միայն բաց կթողնի մրցաշրջանի մնացած մասը,այլ նաև չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը։

Ֆատին «Բարսելոնա»-ի հիմնական կազմի խաղացող է դարձել 2019 թվականին։2020 թվականից հարձակվողը հանդես է գալիս Իսպանիայի հավաքականի կազմում։

Facebook Comments