Այսօր անդրադառնում ենք իտալական ֆուտբոլի լեգենդ, ֆուտբոլի կնքահայր, հզոր մարզիչներից մեկին`Արրիգո Սակկիին։ Նա հայտնի է իր հզոր մտքերով։ Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը։
- Ասում են, որ լավ մարզիչը պետք է լինի նախկինում ֆուտբոլիստ, բայց ձիավարժ դառնալու համար պարտադիր չէ, որ մինչ այդ ձի լինել։
- Անհրաժեշտ են գործողություններ, ոչ թե բառեր։
- Հաղթանակը կարող է մնալ գրքերում, բայց դրան հասնելու ուղղիները կմնան մարդկանց հիշողության մեջ ։
- Ֆուտբոլ խաղում են Նախ ուղեղով, հետո` ոտքերով ։
- Կատարյալ թիմ գոյություն չունի ։
- Թիմի առաջատարը կարող է լինել միայն նա, ով նրա հոգին է։ Ինձ անհրաժեշտ են ֆուտբոլիստներ, որոնք կարողանում են կատարել ցանկացած աշխատանք, կարողանում են և պաշտպանվել, և հարձակվել։
- Հաղթելու համար պետք է աչք, համբերություն և հիշողություն։
- Սկսելով սիրողական մակարդակից ՝ ես հասել եմ աշխարհի առաջնության եզրափակիչ, այնպես որ ինչ-որ բանից բողոքել պետք չէ։
- Հաղթել խաղում գեղեցիկ միշտ չէ, որ անհրաժեշտ է Իտալիայում։ Ինձ համար ոչ համոզիչ հաղթանակը, հաղթանակ չէր։
- Միայն մոլուցքը թույլ կտա հասնել այն բանին, ինչ մյուսները չեն անի
Facebook Comments