«Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկաս Վասկեսը,ով ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ,մերժել է «Ատլետիկո Մադրիդ» տեղափոխվել։

«Ատլետիկո»-ի գործակալները կապվել են 29-ամյա կիսապաշտպանի հետ և պայմանագիր առաջարկել,սակայն Վասկեսը նույնիսկ չի ուսումնասիրել այս տարբերակը՝ շնորհակալություն հայտնելով «Ատլետիկո»-ին հետաքրքրության համար։ Իսպանացին պատրաստ չէ տեղափոխվել մադրիդյան ակումբ,քանի որ սիրում է «Ռեալ»-ը։ Վասկեսն իրեն չի տեսնում «Ատլետիկո»-ի մարզաշապիկով,քանի որ արդեն երկար տարիներ հանդես է գալիս «Ռեալ»-ում,-գրում է AS-ը։

Ֆուտբոլիստը մոտ է «Ռեալ»-ի հետ 3 տարվա նոր պայմանագիր կնքելուն։ «Ռեալ»-ը Վասկեսին սկզբում առաջարկել է տարեկան 3,5 մլն եվրո աշխատավարձ,սակայն այդ տարբերակը ձեռք չի տվել կիսապաշտպանին։Հետո «Ռեալ»-ը առաջարկը բարձրացրել է տարեկան մինչև 5 մլն եվրո,որին խաղացողը համաձայնվել է։

Եթե «Ռեալ»-ի հետ բանակցություններում բարդություններ առաջանան,կիսապաշտպանը կտեղափոխվի «Միլան»։ Իտալական ակումբն ավելի լավ առաջարկ է արել և համառորեն ցանկանում է ձեռք բերել Լուկասին։Վատ չէր լինի,եթե խաղացողն իրեն փորձեր Իտալիայում,սակայն նրա նպատակը «Ռեալ»-ում մնալն է,նույնիսկ եթե նրա աշխատավարձը լինի ցածր,քան նա սպասում է։

Նշվում է,որ պայմանագիրը ստորագրելու հարցում կարևոր դեր է խաղալու «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսի ապագան։ Ֆուտբոլիստները մոտ հարաբերությունների մեջ են, և եթե «Ռեալ»-ը պայմանագիր կնքի 34-ամյա պաշտպանի հետ,ապա Վասկեսն անկասկած կմնա ակումբում։

Facebook Comments