Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն ամռանը հնարավոր է փոխի ակումբը։

«Բորուսիա»-ն ամառային տրանֆերային պատուհանի ժամանակ պատրաստ է վաճառել 21-ամյա վինգերին 100 մլն եվրոյով։ Ակումբը վերջնաժամկետ չի դնի գործարքի իրականացման համար,-գրում է ESPN-ը։

Նախորդ ամռանը անգլիացին կարող էր հեռանալ «Բորուսիա»-ից,նրանով հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։ Գործարքը չիրականացավ,քանի որ գերմանական ակումբը չէր ցանկանում բաց թողնել կիսապաշտպանին և պահանջում էր 120 մլն եվրո։ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և մյուս ակումբները,որոնք հետաքրքրված էին Սանչոյով,հրաժարվեցին վճարել այդպիսի գումար։

«Բորուսիա»-ում ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին։

Ավելի վաղ հաղորդվում էր,որ «Բորուսիա»-ի կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Օլե-Գուննար Սուլշերի գլխավոր նպատակն է։ Տեղեկություն էր տարածվել,որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Սանչոյին գնահատում է 50-60 մլն եվրո և չի ցանկանում ավելին վճարել։

Նշվում է նաև,որ Սանչոյով հետաքրքրված են անգլիական «Չելսի»-ն և ֆրանսիական «ՊՍԺ»-ն։

Facebook Comments