Լոնդոնի «Չելսի»-ն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Սթեմֆորդ Բրիդջ» մարզադաշտում 2։0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալ»-ին։

Գոլերի հեղինակ դարձան Տիմո Վերները և Մեյսոն Մաունտը։ 2 խաղերի արդյունքում «ազնվականները» դուրս եկան եզրափակիչ և առաջին անգամ 2011/12 մրցաշրջանից հետո կպայքարեն գլխավոր տիտղոսի համար։

«Ռեալ»-ի մեկնարկային կազմ է վերադարձել ավագ Սերխիո Ռամոսը,իսկ հարձակվողական եռյակ՝ «Չելսի»-ի նախկին խաղացող Էդոն Ազարը,բայց «ազնվականներ»-ը պրեսսինգի ենթարկեցին մրցակցին և արդեն առաջին խաղակեսում Տիմո Վերների համար ստեղծեցին 2 հիանալի պահ։

18-րդ րոպեին Բեն Չիլվելը միացավ արագ հարձակմանը,ձախից փոխանցում կատարեց տուգանային հրապարակ՝ Վերներին,իսկ գերմանացին գոլով ավարտեց գրոհը։ Բայց եզրային մրցավարը նկատեց խաղից դուրս վիճակ,իսկ գլխավոր մրցավար Դանիելե Օրսատոն չհաշվեց Վերների գոլը։

28-րդ րոպեին Վերները գոլի հեղինակ դարձավ կանոններին համապատասխան։ Կայ Հավերցը գնդակը ստացավ Նգոլո Կանտեից,նետեց Տիբո Կուրուայի գլխավերևով և հարվածեց դարպասաձողին: Անդրադարձից հետո առաջինը հասավ 25-ամյա գերմանացին,ով գլխի հարվածով գրավեց դարպասը։ Ընդմիջումից հետո «Չելսի»-ն ևս 3 պահ ունեցավ։

Զինեդին Զիդանը խաղադաշտ դուրս բերեց Ֆեդերիկո Վալվերդեին և Մարկո Ասենսիոյին,բայց «բլանկոսներ»-ի մոտ այդպես էլ վտանգավոր գրողներ չգրանցվեցին։

85-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Քրիստիան Պուլիշիչը ճշգրիտ փոխանցում կատարեց Մեյսոն Մաունտին,իսկ անգլիացին 2-րդ գոլն ուղարկեց մրցակցի դարպասը։

2:0 հաշվով «Չելսի»-ն հաղթեց «Ռեալ»-ին և 2 խաղերի ընդհանուր արդյունքում դուրս եկավ եզրափակիչ։

«Չելսի»-ն 9 տարվա ընթացքում առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Նախորդ անգամ լոնդոնյան ակումբը դուրս է եկել եվրոգավաթների եզրափակիչ 2011/12 մրցաշրջանում։ Այդ ժամանակ «ազնվականներ»-ը հաղթել են «Բավարիա»-ին և Մյունխենում վերցրել գավաթը։

«Ռեալ»-ը,Զինեդին Զիդանի օրոք,արդեն 2-րդ տարին անընդմեջ չի հաղթում Չեմպիոնների լիգան։ Զինեդին Զիդանի առաջին նշանակման ժամանակ «բլանկոսներ»-ը 3 տարի անընդմեջ թիմերին ոչ մի շանս չեն տվել և վերցրել են գավաթը։

Facebook Comments