Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում Հռոմի «Ռոմա»-ն ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին։ Հանդիպումը կայացավ Իտալիայի մայրաքաղաք Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում և ավարտվեց 3։2 հաշվով՝ օգուտ «Ռոմա»-ի։ Հանդիպումը սպասարկել է Գերմանիայից ժամանած մրցավարական կազմը՝ Ֆելիքս Բրիխի գլխավորությամբ։

Հանդիպման հաշիվը բացեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։ 39-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Էդինսոն Կավանին։ 57-րդ րոպեին Էդին Ջեկոյի ջանքերի շնորհիվ հաշիվը հավասարվեց,իսկ 3 րոպե հետո գոլի հեղինակ դարձավ Բրայան Կրիստիանտեն։ 68-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Էդինսոն Կավանին դուբլ ձևակերպեց՝ հավասարեցնելով հաշիվը,իսկ 83-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Նիկոլա Զալևսկին՝ 3։2

Ակումբների առաջին հանդիպումը կայացել է Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում և ավարտվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հաղթանակով՝ 6-2։ «Կարմիր սատանաները»,չնայած նրան,որ պարտվեցին հռոմեացիներին,դուրս եկան Եվրոպայի լիգայի եզրափակիչ՝ 2 խաղերի ընթացքում հաղթելով 8։5 հաշվով։

Facebook Comments