«ՊՍԺ»-ն չի հրաժարվել «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսիի հետ պայմանագիր ստորագրելու մտադրությունից։

Փարիզյան ակումբը պլանավորում է իր կազմը հաջորդ մրցաշրջանի համար 33-ամյա արգենտինացու հետ միասին,- գրում է Mundo Deportivo-ն Le Parisien-ի հղումով։

Բացի այդ, «ՊՍԺ»-ն հետաքրքրված է «Բարսելոնա»-ի պաշտպան Էմերսոն Ապարեսիդոյով,ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Բետիս»-ում։ Ֆրանսիական ակումբը նաև ուզում է ուժեղացնել կիսապաշտպանությունը։

«ՊՍԺ»-ն կարծում է,որ այն հսկայական գումարները,որոնք ակումբը կծախսի,եթե թիմում խաղան Մեսին,Մբապպեն և Նեյմարը,կարդարացվեն՝ մի քանի անգամ ավելանալով և շատ շահույթ բերելով գովազդներից և ապրանքների վաճառքից։

Հիշեցնենք,որ այս մրցաշրջանում արգենտինացին Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 32 խաղ՝ խփելով 28 գոլ և կատարելով 9 գոլային փոխանցում։

Facebook Comments