«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն «Սելտայի» դեմ խաղից հետո (4:1) խոսել է թիմի հարձակվող Անտուան Գրիզմանի մասին։

« Մենք դեռևս համբերատար ենք, ինչպես Գրիզմանի, այնպես էլ մեր մնացած խաղացողների հետ։ Ունենք մի շարք տարբերակներ նրանց հետ աշխատելու համար։

Դեռ երկար ճանապարհ ունենք միասին անցնելու։ Պետք է քաջալերել խաղացողներին, թե լավ, և թե վատ խաղերից հետո։ Վերջ ի վերջո աշխատանքը շարունակվում է»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերել «Marca» պարբերականը։

Facebook Comments