«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է այն հարցին,թե,արդյո՞ք ակումբը հնարավորություն ունի հայտնվել մրցաշարային աղյուսակի քառյակում։

Այս պահին մերսիսայդյան ակումբը Պրեմիեր լիգայում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը և հետ է մնում 4-րդ հորիզոնականում գտնվող «Չելսի»-ից 7 միավորով։ Մինչ առաջնության ավարտը՝ «Լիվերպուլ»-ին մնացել է 5 խաղ։

«Ես վստահ չեմ,որ մենք հնարավորություն ունենք տեղ զբաղեցնելու լավագույն քառյակում,բայց մենք ամեն ինչ անում ենք և եթե հնարավորություն լինի,մենք անմիջապես կօգտագործենք քառյակում տեղ գտնելու համար։

Կարո՞ղ էինք մենք հիմա լինել 5-րդը կամ 4-րդը,բայց ոչ 7-րդը։Այո՛,մենք կարող էինք որոշակի պահերին հասնել ավելիին,բայց վնասվածքների դեմ պայքարը դարձավ ամենամեծ խնդիրը»,- հայտարարել է Կլոպը։

Facebook Comments