Միլանի «Ինտեր»-ի պաշտպան Աշրաֆ Հակիմիի գործակալ Ալեխանդրո Կամանյոն մեկնաբանել է խաղացողի՝ Մյունխենի «Բավարիա» տեղափոխության մասին լուրերը։

«Չգիտեմ,թե որտեղից է վերցվել այդ տեղեկությունը,բայց ինձ չի զարմացնի,եթե «Բավարիա»-ն հետաքրքրված լինի Հակիմիով։ Ինձ հետ «Բավարիա»-ից ոչ մեկ չի կապվել։ Աշրաֆը երջանիկ է «Ինտեր»-ում և ոչ մի բանի մասին չի մտածում։ Բայց ո՞վ չի ցանկանա հանդես գալ «Բավարիա»-ում»,-Կամանյոյի խոսքերը մեջբերում է Spox-ը։

Հակիմին «Ինտեր»-ի կազմում հանդես է գալիս 2020 թվականից։ Իտալական Ա Սերիայի այս մրցաշրջանում մարոկկացի պաշտպանն անցկացրել է 33 հանդիպում,խփել 7 գոլ,կատարել է 6 արդյունավետ փոխանցում և ստացել 6 դեղին քարտ։ «Ինտեր»-ը ժամանակից շուտ դարձել է չեմպիոն առաջին անգամ վերջին 11 տարվա ընթացքում։ Ավելի վաղ Հակիմին հանդես է եկել Մադրիդի «Ռեալ»-ում և Դորտմունդի «Բորուսիա»-ում։

Facebook Comments