Քաթարական «Ալ-Սադդ» ակումբի երկրպագուները գոհ չեն ընթացիկ մրցաշրջանում իրենց թիմի ելույթներից։

Մի շարք երկրպագուներ «Քաթարի» հետ կայացած խաղի ընդմիջմանը (0:3) վանկարկել են «Xavi out!» («Չավի՝ հեռացիր!»), պահանջելով նախկին ֆուտբոլիստի հրաժարականը՝ գլխավոր մարզչի պաշտոնից։

Քաթարի ներկայիս չեմպիոն «Ալ-Սադդը» իր վերջին 4 խաղերից հաղթել է ընդամենը 3-ում և առաջատարից հետ է մնում ավելի քան 11 միավորով։

Նշենք, որ «Բարսելոնայի» նախկին ավագը այս ակումբը գլխավորում է 2019 թվականի մայիսից։

Facebook Comments