Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Կեվին դե Բրույնեի ՝ 2014 թվականին լոնդոնյան ակումբից հեռանալու մասին, ինչպես նաև զուգահեռներ է անցկացրել բելգիացուց հետո ստեղծված իրավիճակի և ակումբում Կայ Հավերցի և Տիմո Վերների ներկայիս դիրքերի միջև:

«Ես չգիտեմ,այդ ժամանակ ես այստեղ չէի։ Ես կարող եմ ասել,որ սխալ կլինի ասել,որ այդ ժամանակ նրա հեռանալը սխալ էր։ Երբեք չես կարող հստակ ասել։ Դուք չգիտեք,թե ինչպես ամեն ինչ կդասավորվեր,եթե նա չփոխեր ակումբը և «Չելսի»-ից չվերադառնար Գերմանիա։ Հետո նա վերադարձավ Անգլիա։

Միգուցե այդ ժամանակ դա նրան պետք էր։ Նոր մարտահրավերներ,ցույց տալու այն բարձր մակարդակը,որին նա հասել էր,դառնալ «Սիթի»-ի համար կարևոր խաղացող՝ ստանալով նույնիսկ ավագ թևկապը այսպիսի հիանալի և հաջող թիմում։

Հաստատ չենք կարող իմանալ։ Գուցե նրա համար դա լավագույն տարբերակն էր։ Միգուցե,եթե նա մնար «Չելսի»-ում,կգնար նույն ճանապարհով և կդառնար հիմնական կազմի խաղացող։ Դժվար է ասել,բայց ես կարող եմ հավաստիացնել,եթե դուք նրա իրավիճակը համեմատում եք Կայ Հավերցի և Տիմո Վերների հետ։ Պրեմիեր լիգայում կա՛մ հաջողության ես հասնում,կա՛մ՝ ոչ։

Պրեմիեր լիգան լավագույն տեղն է ցանկացած ֆուտբոլիստի և ցանկացած մարզչի մարտահրավեր նետելու համար, նրանք այստեղ բարձրակարգ ֆուտբոլ են խաղում: Կա երկու տարբերակ ՝ կա՛մ ինքդ քեզ ցույց ես տալիս, կա՛մ ՝ ոչ: Եթե ​​ո՛չ, ուրեմն հաջողության չես հասնում: Այդ պատճառով, ես շատ ուրախ եմ, որ և՛ Տիմոն, և՛ Կայը ընդունեցին մարտահրավերը և սկսեցին այս արկածը: Նրանք գնացին եկան, ամենադժվար լիգա և ընտրեցին ակումբ, որն ունի իսկական հաղթողի հոգեբանություն:

Նման բարդ ակումբները չեն էլ մտածում երկրորդ կամ երրորդ տեղի մասին: Այստեղ ամեն ինչ ուղղված է հաղթելուն: Սա համարձակ և ճիշտ քայլեր էր Վերների և Հավերցի համար: Այստեղ նրանք կկարողանան ցուցադրել իրենց լավագույն որակները: Սա շատ լավ է,քանի որ լիգայի պահանջները բարձր են, այստեղ նրանք կոփվում են:

Սա նրանց մտածելակերպն է, ինչպես տեսնում ենք: Մենք կօգնենք նրանց ավելի զարգանալ: Դա միշտ էլ երկար գործընթաց է եղել: Ոմանց համար դա ավելի արագ է տեղի ունենում, ոմանց համար ՝ ավելի դանդաղ, բայց քանի դեռ նրանք «Չելսի»-ի խաղացողներ են, նրանք լիարժեք աջակցություն կստանան», — ասել է Տուխելը:

Հիշեցնենք,որ Հավերցը Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում անցկացրել է 25 հանդիպում, խփել 4 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում,իսկ Վերները անցկացրել է 32 հանդիպում, խփեց 6 գոլ ու կատարել 7 գոլային փոխանցում:
Երկու ֆուտբոլիստներն էլ միացել են «Չելսի»-ին 2020 թվականի ամռանը:

Facebook Comments