Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն 3։2 հաշվով հաղթեց «Լեյպցիգ»-ին։ Այդ հաղթանակի շնորհիվ՝ Մյունխենի «Բավարիա»-ն ժամանակից շուտ նվաճեց չեմպիոնությունը։

Բունդեսլիգայի ավարտից երկու տուր առաջ «Լեյպցիգ»-ն ունի 64 միավոր և 7 միավոր է հետ մնում «Բավարիա»-ից՝ 71 միավոր,որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։

Մյունխենի «Բավարիա»-ն 9-րդ անգամ անընդմեջ դարձավ Գերմանիայի չեմպիոն: Ընդհանուր առմամբ,մյունխենյան ակումբն ունի 31 ազգային առաջնության գավաթ (1932, 1969, 1972, 1973, 1974, 1980, 1981, 1985, 1986, 1987, 1989, 1990, 1994, 1997, 1999, 2000, 2001, 2003, 2005, 2006, 2008, 2010, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019, 2020, 2021):

Գավաթների քանակով «Բավարիա»-ին ամենամոտ հետապնդողը «Նյուրնբերգ»-ն է՝ 9 չեմպիոնական տիտղոս: Դորտմունդի «Բորուսիա»-ն 8 անգամ է հաղթել Բունդեսլիգան:

Facebook Comments