«Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ուրբաթ օրը իր ավտոմեքենայով վթարի է ենթարկվել, տեղեկացնում է «The Sun»-ը։

Ըստ պարբերականի՝ 30-ամյա գաբոնցին այդ պահին եղել է 270 հզր․ եվրո արժողությամբ Lamborghini մակնիշի մեքենայի ղեկին։ Վթարի արդյունքում կողմերից ոչ-ոք չի տուժել։

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգը մասնակցել է 12 հանդիպման և դարձել 8 գոլի հեղինակ։

Լուսանկար

Facebook Comments