Այսօր՝ մայիսի 9-ին,տեղի կունենա իտալական Ա Սերիայի 35-րդ տուրի հերթական հանդիպումը։ «Ռոմա»-ն սեփական հարկի տակ կընդունի «Կրոտոնե»-ին։ Տարբեր հանգամանքների պատճառով հռոմեական ակումբը չի կարող հույս դնել կազմի 13 խաղացողների վրա,- հայտնում է Football Italia- ն:

Դաշտի տերերի կազմում չկան դարպասապահ Պաու Լոպեսը, պաշտպաններ Քրիս Սմոլինգը, Ֆեդերիկո Ֆացիոն, Ռիկարդո Կալաֆիորին և Ջանլուկա Մանչինին, կիսապաշտպաններ Լեոնարդո Սպինաձոլան, Կառլես Պերեսը, Նիկոլո Ձանիոլոն, Ամադո Դիավարան, Ջորդան Վերետոն և Գոնսալո Վիլյարան,հարձակվողներ Ստեֆան էլ Շարավին և Ռիկարդո Կյերվոն։

Չնայած շատ խաղացողների բացակայությանը՝ «Ռոմա»-ում 20 ֆուտբոլիստ պատրաստ է այսօրվա հանդիպմանը՝ Ֆարելլի, Միրանտե, Ֆուսատո, Կարսդորպ, Իբանյես, Խուան Ժեսուս, Սանտոն, Ռեյնոլդս, Կումբուլլա, Բրունո Պերես, Կրիստանտե, Պելեգրինի, Պաստորե, Բովե, Դարբո, Զալևսկի,Մխիթարյան, Ջեկո, Պեդրո, Մայորալ:

Facebook Comments