«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն իր կարծիքն է հայտնել Անգլիայի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Լիվերպուլ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպման վերաբերյալ։

« Ես Կլոպի փոխարեն կասեմ, որ 9 միավորի առավելությունը շատ հարմարավետ է յուրաքանչյուր թիմի համար։

Եթե «Լիվերպուլը» այսօր կարողանա հաղթել, ապա նա կհաղթի այս տարվա առաջնությունը։ «Ման․ Սիթին» հիանալի թիմ է և նա ինչ-որ պահի ունենում է հաղթանակների շարք, սակայն մերսիսայդցիները այդ շարքը գրեթե միշտ են ունենում։

Ինչ վերաբերվում է ոչ ոքիին, ապա կասեմ, որ իմ կարծիքով դա ամենաշատը հենց «քաղաքայինների» համար կհամարվի լավ արդյունք։ «Էնֆիլդում» տեղի ունեցող խաղերում տան տերերի միակ ընդունելի արդյունքը, դա միանշանակ հաղթանակն է»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում «Daily Mail»-ը ։

Facebook Comments