Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը, ով Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ խաղում ստացել էր վերին ծնոտի վնասվածք, մարզվել է ակումբի հետ ընդհանուր խմբում։ Ֆուտբոլիստը հայտնվել է կատալոնական ակումբի՝ «Լևանտե»-ի դեմ հանդիպման հայտացուցակում։

32-ամյա կիսապաշտպանը և պաշտպան Ստեֆան Սավիչը, «Բարսելոնա» — «Ատլետիկո Մադրիդ» հանդիպմանը խաղադաշտի կենտրոնում բախվել էին իրար։

Բուսկետսը փոխարինվել և տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ, ավելի ուշ նրա մոտ ախտորոշել էին վերին ծնոտի կոտրվածք։

Հաղորդվում է, որ կիսապաշտպանը կարող է խաղալ մայիսի 11-ին կայանալիք «Լևանտե»- ի դեմ հանդիպմանը, քանի որ իրեն լավ է զգում։

Այսօր Բուսկետսը մարզվել է «Բարսելոնա»-ի ընդհանուր խմբում, տեղեկացրել է RAC1-ի լրագրող Ժերար Ռոմերոն։

Facebook Comments