Լոնդոնի «Տոտենհեմ»-ի հարձակվող Հարրի Քեյն-ը կարիերան կարող է շարունակել «Բարսելոնա»-ում,- հայտնում է Sport.es-ը։

Համաձայն տեղեկատվության՝ 27- ամյա ֆուտբոլիստը ցանկանում է միանալ կապտանռնագույններին: Քեյնի ներկայացուցիչներն արդեն կապվել են կատալոնացիների հետ։ Այնուամենայնիվ, ակումբը տատանվում է տեղափոխության հարցում` այն դժվարությունների պատճառով, որոնց անգլիացի ֆուտբոլիստները բախվում են Իսպանիայում հարմարվելիս: Սպասվում է, որ «Բարսելոնա»- ն վերջնական որոշում կկայացնի մոտ օրերս։

Քեյնը «Տոտենհեմ»-ի սան է, իսկ ակումբի կազմում իր նորամուտը նշել է 2011 թվականին: Միևնույն ժամանակ, առաջին մի քանի տարիներին Հարրին հիմնականում վարձավճարով խաղում էր այլ ակումբներում: Այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 32 հանդիպման, խփել 21 գոլ՝ 4-ը 11 մետրանոցից, և կատարել 13 գոլային փոխանցում:

Facebook Comments