Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 34-ամյա հարձակվողի հետ նոր պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի հունիսին:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը մեկնաբանել է Կավանիի պայմանագրի երկարաձգումը։

«Այն օրը, երբ Էդինսոնը միացավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, ես ասացի, որ նա մեզ էներգիա, ուժ և առաջնորդի որակներ է տալու: Ես չսխալվեցի: Նա արեց այդ ամենը և նույնիսկ՝ ավելին:

Մարզչական շտաբը գիտեր նրա ռմբարկուական հմտությունների մասին: Նրա բնավորությունը շատ բան տվեց այս կազմին: Նա ունի հաղթողի բնավորություն և լուրջ է վերաբերվում այն ​​ամենին, ինչ անում է:
Էդինսոնը վերջիններից մեկն է, ով հեռանում է մարզումներից և օրինակ է ծառայում երիտասարդների համար՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է կատարել իրենց ամենօրյա պարտականությունները: Միշտ ցանկացել եմ, որ նա մնա «Մանչեսթեր Յունայթեդ»-ում ու ջերմ ընդունելության արժանանա մեր երկրպագուների կողմից: Հուսով եմ նա այդ հնարավորությունը կստանա»:

Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում ուրուգվայցին անցկացրել է 23 խաղ, խփել 9 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում:

Facebook Comments