Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան հայտնել է, որ «Յուվենտուս»-ը չի կարող մնալ Ա Սերիայում, եթե դուրս չգա Սուպերլիգայից։

«Կանոնները պարզ են։ Եթե ​​«Յուվենտուս»-ը նոր մրցաշրջանից առաջ մնա Սուպերլիգայում, ապա չի կարողանա մասնակցել Ա Սերիային:

Ցավալի կլինի երկրպագուների համար, բայց կանոններն այդպիսին են և դրանք վերաբերում են բոլորին:
Հուսով եմ, որ այս քաշքշուկը շուտով կավարտվի»,- նեապոլիտանական Kiss Kiss ռադիոկայանի եթերում ասել է Գրավինան:

Հիշեցնենք, որ 12 հիմնադիր ակումբներից 9-ը դուրս են եկել Սուպերլիգայից ՝ համաձայնության գալով ՈւԵՖԱ-ի հետ: «Յուվենտուս»-ը, «Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն շարունակում են մնալ նախագծում։

Facebook Comments