«Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան կշարունակի հանդես գալ «Վիսել Կոբե»-ում:

Թվիթթերում ճապոնական ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգվել է մինչեւ 2023 թվականը: Բացի այդ, այսօր՝ մայիսի 11-ին, Անդրեսը նշում է իր ծննդյան 37-ամյակը:

Ինիեստան «Վիսել Կոբե»-ին միացել է 2018 թվականիի ամռանը «Բարսելոնա» -ից՝ ազատ գործակալի կարգավիճակով: Ֆուտբոլիստի պայմանագիրը ճապոնական ակումբի հետ գործում է մինչև 2021 թվականի վերջը:

Հիշեցնենք,որ կիսապաշտպանը կարիերայի սկզբից խաղացել է կատալոնացիների կազմում: Կապտանռնագույնների կազմում նա 9 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 6 անգամ՝ երկրի գավաթակիր, 4 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգան։

Ավելի վաղ Ինիեստան հայտատարել էր, որ հավատում է այս մրցաշրջանում «Բարսելոնա»-ի չեմպիոնությանը։

Facebook Comments