43-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը հայտարարել է, որ չի երկարաձգի Թուրինի «Յուվենտուս»-ի հետ ավարտվող պայմանագիրը և կհեռանա ակումբից: Ջիջին արդեն հեռացել էր «ծեր սենյորա»-ից 2018 թվականի ամռանը, բայց մեկ մրցաշրջան հետո վերադարձավ: Բուֆֆոնը «Յուվե»-ի կազմում Իտալիայի տասնակի չեմպիոն է, իսկ երկրի ազգային թիմի կազմում 2006 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն:

«Իմ ապագան արդեն հայտնի է: «Յուվենտուս»-ում հիանալի ու երկար ժամամակ եմ անցկացրել, որը, վերջնականապես ավարտվում է այս տարի: Կարծում եմ, որ ես ամեն ինչ տվեցի «Յուվե»-ին և ստացա ամեն ինչ,նույնիսկ՝ ավելին: Կամ կդադարեմ խաղալ, կամ էլ կհայտնվեմ մի իրավիճակում, որը դրդում է ինձ շարունակել կարիերաս», — Բուֆֆոնի խոսքը մեջբերում է Goal-ը։

Հաղորդվում է, որ մրցաշրջանի ավարտին Բուֆֆոնը ցանկանում է տեղափոխվել «Պարմա», որտեղ նա սկսել է իր խաղային կարիերան:

Հիշեցնենք, որ Բուֆֆոնը դարձել է «Յուվենտուսի» խաղացող 2001 թվականի հուլիսին ՝ 52,8 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվելով իտալական «Պարմա»-ից: Տեղափոխությունից 17 տարի անց նա լքել է իտալական ակումբը՝ ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելով ֆրանսիական «ՊՍԺ», բայց ավելի ուշ՝ մեկ մրցաշրջան հետո՝ 2019 թվականին վերադարձել Թուրին: Ընդհանուր առմամբ, Ջիջին «Յուվենտուս»-ի կազմում անցկացրել է 683 հանդիպում, որից 322-ը ՝ չոր հանդիպում:

Facebook Comments