«Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Էմերիկ Լապորտը հնարավորություն կունենա Եվրոպայի առաջնությունում խաղալ Իսպանիայի հավաքականում:
Ինչպես հայտնում է Marca-ն՝ մի քանի շաբաթ առաջ Իսպանիայի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն դիմել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիային՝ 26-ամյա պաշտպանին հավաքականում տեսնելու համար:
Թույլտվությունը ՖԻՖԱ-ի կողմից ստացվել է: Չնայած այն հանգամանքին, որ Լապորտը խաղում էր Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում, նրա իրավիճակը համապատասխանում է այն պահանջներին, որոնք ՖԻՖԱ-ն ներկայացնում է նման իրավիճակներում հայտնվող խաղացողներին:

Լապորտը երբեք չի խաղացել Ֆրանսիայի հիմնական կազմում: Նա համաձայնվել է խաղալ Իսպանիայում: Վաղը Լապորտան մասին պաշտոնապես կհայտարարվի,-գրում է El Chiringuito TV- ն:

Ֆուտբոլիստը ծնվել է Ֆրանսիայում, բայց բասկյան արմատներ ունի: Նա իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Բիլբաոյի «Ատլետիկ»-ում, իսկ «Մանչեսթեր Սիթի»-ն ձեռք է բերել նրան 2018 թվականի հունվարին՝ 57 միլիոն ֆունտ ստեռլինգով:

«Կարծում եմ՝ Դեշամն անձնական պատճառներ ունի, որ ինձ չի կանչում Ֆրանսիայի հավաքական»,- 2018 թվականի դեկտեմբերին ասել է Լապորտը: Դրանից առաջ նա ասել է, որ նպատակ ունի խաղալ Ֆրանսիայի ազգային հավաքականում:

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում:

Facebook Comments