Այսօր տեղի ունեցան բարձրագույն խմբի 13-րդ տուր վերջին հանդիպումները: Իսկական գոլային հրավառություն տեղի ունեցավ: Երկու խաղերը վերցրած 13գոլի ականատես եղանք:

Նախ «Նոան» ուժերը չափեց «Լոռիի» հետ: Մրցաշարային տեսանկյունից հավասար թիմեր են, բայց խաղադաշտում լռիվ այլ պատկեր էր: Ամուր թիմի համբավ ունեցող «Լոռին» չդիմացավ մրցակցի ճնշմանը:

Դարպասապահի և պաշտպանների անհաշվենկատ գործողությունների արդյունքում Միխաիլ Կովալենկոն առաջին խաղակեսի վերջին րոպեին հաշիվը բացեց և հանդերձարան գնաց «Նոան» հաղթողի կարգավիճակով: Երկրորդ խաղակեսի մեկնարկից շատ չանցած Մակսիմ Մայրովիչը հաշիվը ավելի վստահ դարձրեց2-0: Հանդիպման 60-րդ րոպեին Վլադիմիր Ազարովը հաշիվը ավելի խոշոր դարձրեց3-0: Միայն «Լոռիին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, գոլի հեղինակ դարձավ Ռուսլան Զաերկոն:

3միավոր վաստակելով «Նոան» 6-րդ հորիզոնականում է, իսկ «Լոռին» մնաց 5-րդ տեղում:

Ավանի ակադեմւայում: Իրար հետ մրցեցին գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» և առաջնության ետնապահ «Երևանը»: Երկրպագուներին իսկական գոլային շոու պարգևեցին:

Առաջինը աչքի ընկավ Ալֆոնսո Կոջոն, թնդանոթային հարվածով մխրճեց «Երևանի» դարպասը: «Արարատ-Արմենիան» չբավարարվեց դրանով և խփեց երկրորդ, երրորդ գոլերը, որոնք խփեցին` Հովհաննես Հարությունյանը և Անտոն Կոբյալկոն: «Երևանը» առաջին խաղակեսում կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը գոլի հեղինակ դարձավ` Ռամազան Իսաևը:

Երկրորդ կեսից շատ չանցած «Արարատ-Արմենիան» ևս երկու գնդակ ուղղարկեց անհույս թվացող «Երևանի» դարպասը: Մեկ անգամ աչքի ընկավ Նարսինգը, և դուբլի հեղինակ դարձավ Անտոն Կոբյալկոն: «Երևանը» չընկճվեց և պատասխանեց Աբրահամ Պորտուգալյանի գոլով: Իսկ վերջակետը դրեցին Սանոգոն և Մեմեզեսը, հաշիվը դարձնելով ավելի խոշոր`7-2 և «Արարատ-Արմենիան» անչափ տպավորիչ հաղթանակ տարավ:

Այս հաղթանակից հետո գործող չեմպիոնը գլխավորեց մրցաշարային աղյուսակը, դե իսկ «Երևանը» միակ ակումբն է դեռ, ով հաղթանակ չունի և «պատվավոր» վերջին հորիզոնականում է:

Facebook Comments