Իսպանական Պրեմիերայի 36-րդ տուրի շրջանակներում «Լևանտե»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Բարսելոնա»-ին: Հանդիպումը տեղի ունեցավ Վալենսիայի «Սյուդադ դե Վալենսիա» մարզադաշտում և ավարտվեց 3:3 հաշվով: Հանդիպումը սպասարկել է մրցավարական անձնակազմը՝ Խոսե Մունուերա Մոնտերայի գլխավորությամբ:

Առաջին խաղակեսում Բարսելոնան արդեն ապահովել էր առավելությունը: 25-րդ րոպեին Լիոնել Մեսին բացեց խաղի հաշիվը, իսկ 34-րդ րոպեին Պեդրին կրկնապատկեց կապտանռնագույնների առավելությունը: Այնուամենայնիվ, հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբնամասում արդեն Լևանտեն վերականգնեց ստատուս քվոն: 57-րդ րոպեին գոլ խփեց Գոնսալո Մելերոն, իսկ երկու րոպե անց հաշիվը հավասարեցրեց Խոսե Լուիս Մորալեսը:
64-րդ րոպեին Ուսման Դեմբելեի ջանքերով «Բարսելոնա»-ն կրկին առաջ անցավ հաշվի մեջ, բայց «Լևանտե»-ն կարողացավ նաև այս գոլին պատասխանել: 83-րդ րոպեին Սերխիո Լիոնը հավասարեցրեց հաշիվը: Մրցավարի եզրափակիչ սուլիչը արդյունավետ ոչ-ոքի գրանցեց:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն 36 խաղում վաստակել է 76 միավոր և մրցաշարային աղյուսակում երկրորդն է: «Լևանտե»-ն 40 միավորով 13-րդ տեղում է։ Առաջատարը Մադրիդի «Ատլետիկո»-ն է՝ 77 միավորով: Լավագույն եռյակում է ընդգրկված նաև Մադրիդի «Ռեալ»-ը՝ 75 միավոր։

Facebook Comments