Սերիա Ա-ի 12-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց «Միլանի» հետ և հաղթեց նվազագույն հաշվով:

Խաղը ընթացավ բավականին համառ և թեժ պայքարում «Միլանը» արժանի դիմադրություն ցույց տվեց ներկայիս չեմպիոնին և նույնիսկ կարող էր գոլ խփել, բայց այստեղ գործեց ֆուտբոլի չգրված օրենքը. «չես խփում, խփում են քեզ»: Պաուլո Դիբալան փոխարինման մտնելով 77րոպեին գրավեց մրցակցի դարպասը` վերջ դնելով այս հանդիպման ինտրիգին:

Կայացած հանդիպումից հետո «Յուվենտուսը» վաստակեց 32միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Միլանը» 13միավորով` 14-րդ հորիզոնականում է:

Facebook Comments