ՈւԵՖԱ-ն հայտարարել է,որ Չեմպիոնների լիգայի եզրափակչի «Մանչեսթեր Սիթի» — «Չելսի» հանդիպումը կտեղափոխվի Պորտուգալիայի Պորտու քաղաքի «Դրագաու» մարզադաշտ։

Յուրաքանչյուր ակումբից խաղին կարող է այցելել 6000 երկրպագու: Բացի այդ, տոմսերի մի մասը կվաճառվի անվճար:

Ի սկզբանե հանդիպումը պետք է կայանար Ստամբուլի «Աթաթուրք» մարզադաշտում: Մայիսի 3-ին Թուրքիայի իշխանությունները չեղյալ են հայտարարել երկիր ժամանած օտարերկրացիներին COVID-19-ի համար բացասական թեստ ներկայացնելու պահանջը: Այս պահանջը վերաբերում է 16 երկրների քաղաքացիներին՝ ներառյալ Մեծ Բրիտանիայից ժամանողները, և այն ուժի մեջ կմտնի մայիսի 15-ից: Եզրափակիչը տեղափոխվել է, քանի որ Թուրքիան ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի «կարմիր ցուցակում» և կառավարության կարծիքով հարմար չէ այցելելու համար։ Նրանք, ովքեր Թուրքիայից կժամանեն Միացյալ Թագավորության տարածք, անպայման 10-ը օր կարանտինի մեջ կլինեն։

Հաղորդվում էր, որ ՈւԵՖԱ-ն քննարկում էր Չեմպիոնների լիգայի որոշիչ հանդիպումը այլ երկիր տեղափոխելու տարբերակը: Մասնավորապես՝ խաղը կարող էր տեղի ունենալ Անգլիայում:

«Մանչեսթեր Սիթի» — «Չելսի» հանդիպումը կկայանա մայիսի 29-ին: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Հանդիպումը կսպասարկի Իսպանիայից ժամանած մրցավարների անձնակազմը՝ Անտոնիո Միգել Մատեու Լաոսի գլխավորությամբ:

Facebook Comments