«Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսին կարող է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ, բայց բանակցություններն արագ ընթացք չեն ունենա։


Կատալոնական ակումբի ղեկավարությունը դեռ սպասում է աուդիտի արդյունքներին՝ արգենտինացուն նոր պայմանագիր առաջարկելու համար: «Բարսելոնա»-ի նախագահ Ժոան Լապորտան պետք է հստակ իմանա, թե ակումբը ֆինանսապես ինչի է ունակ:


33-ամյա հարձակվողը նոր պայմանագիր կարող է կնքել Ամերիկայի գավաթից հետո։ Հնարավոր է, որ Մեսին մեկնի մրցաշարին, որը տեղի կունենա հունիսի 11-ից հուլիսի 10-ը, առանց «Բարսելոնա»-ի հետ նոր պայմանագիր կնքելու,- գրում է Diario Sport-ը՝ El Larguero-ի հղմամբ:

Ֆուտբոլիստն այժմ կենտրոնացած է «Բարսելոնա»-ի խաղի վրա։ Նա ցանկանում է հաջողությամբ խաղալ մրցաշրջանի մնացած խաղերին:
Ակումբի հետ Մեսիի ներկայիս համաձայնագիրն ավարտվում է հունիսին:
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է Լա Լիգայի 34 հանդիպման,խփել՝ 29 գոլ և կատարել 9 արդյունավետ փոխանցում:

Facebook Comments