«Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորես Ավեյրուն ասել է, որ կխոսի որդու հետ, ֆուտբոլիստի ՝ Պորտուգալիայի «Սպորտինգ» վերադառնալու մասին:

«Ես կխոսեմ Կրիշտիանուի հետ և կփորձեմ անել ամեն ինչ, որպեսզի համոզեմ նրան հաջորդ տարի վերադառնալ «Սպորտինգ », — Ավեյրույի խոսքը մեջբերում է Football Italia- ն՝ TVI24-ի հղմամբ:

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Սպորտինգ»-ից։ 1997-2002 թվականներին նա ակումբի երիտասարդական խմբում էր, հետո մեկ մրցաշրջան անցկացրել է հիմնական կազմում, իսկ 2003 թվականին տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: «Սպորտինգ»-ի կազմում Ռոնալդուն անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ:

Այս պահին պորտուգալացին խաղում է իտալական «Յուվենտուս»-ում: 36-ամյա հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2022-ի ամռանը:

Facebook Comments