«Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները փակել են Լիվերպուլի ավտոբուսի դեպի «Օլդ Թրաֆորդ» ճանապարհը: Հանդիպումը վտանգի տակ է։ Ոստիկանությունը բացել է ճանապարհը և ցրել մոտ 50 երկրպագուի, ովքեր բողոքում էին իշխանությունների դեմ: «Մանչեսթեր Յունայթեդ» — «Լիվերպուլ» հանդիպումը պետք է կայանա մայիսի 13-ին՝ Երևանի ժամանակով 23։15-ին:

Մանչեսթերում երկրպագուները կրկին բողոքում են Անգլիայի առաջնության 34-րդ տուրի «Յունայթեդ» — «Լիվերպուլ» խաղից առաջ:

Անհայտ մեքենաներն արդեն արգելափակել են ավտոբուսը, որով «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստները շարժվում էին «Օլդ Թրաֆորդ»: Դա տեղի է ունեցել այն հյուրանոցի հարևանությամբ, որում տեղավորվել էին «մերսիսայդցիներ»-ը։ Բրիտանական The Athletic-ի հեղինակ Դանիել Թեյլորի խոսքով ոստիկանությունը ցրել է շուրջ 50 ակտիվիստի և ակտիվորեն ճանապարհ է բացում «Լիվերպուլ»-ի ավտոբուսի համար:

Sky Sports-ի թղթակից Ջեֆ Շրիվզը հավելել է, որ գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորը և նրա օգնականները նախապես են ժամանել մարզադաշտ:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը նույնպես մարզադաշտ են ժամանել Մանչեսթերի ժամանակով 14։00-ի սահմաններում: Նրանք մնալու են «Օլդ Թրաֆորդ»-ում մինչ հանդիպումը և չեն վերադառնա հյուրանոց ՝ երկրպագուների սադրանքներից խուսափելու համար:

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Լիվերպուլ» հանդիպումը հետաձգվել է մայիսի 2-ից՝ «Յունայթեդ»-ի սեփականատերեր Ջոյլ և Ավրամ Գլեյզերների դեմ բողոքի ակցիաների պատճառով։

Facebook Comments