Այսօր՝ մայիսի 13-ին, Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի շրջանակներում «Գրանադա»-ն կընդունի Մադրիդի «Ռեալ»-ին: Հանդիպումը տեղի կունենա Գրանադայի «Նուևա Լոս Կարմենաս» մարզադաշտում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 00։00-ին: Մեկնարկային կազմերը՝

«Գրանադա»՝

Սիլվա, Ֆուլկյե, Դուարտե, Բարաոնա, Խոսե Մարին Ռուիս, Էտեկի, Գանալոն, Պուերտես, Վիկո, Մաչիս, Մոլինա

«Ռեալ Մադրիդ»՝

Կուրտուա, Գուտիերես, Նաչո, Միլիտաո, Վալվերդե, Մարվին, Կազեմիրո, Մոդրիչ, Վինիսիուս, Բենզեմա, Ռոդրիգո Սիլվա դե Գոյս

Հանդիպումը կսպասարկի Խեսուս հիլ Մանսանոյի գլխավորած մրցավարական անձնակազմը։ Օգնականներ՝ Անխել Նեվադո, Խավիեր Մարտինես: 4-րդ պաշտոնյա՝ Հեկտոր Ռոդրիգես

Facebook Comments