Երեկ՝ մայիսի 13-ին, իսպանական Լա լիգայի 36-րդ տուրի տուրում «Գրանադա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Ռեալ Մադրիդ»-ին: Հանդիպումը տեղի է ունեցել Գրանադայի «Լոս Կարմենես» մարզադաշտում և ավարտվել է 1:4 հաշվով՝ օգուտ արքայական ակումբի։

Գոլերը հեղինակել են՝

«Գրանադա»- Խորխե Մոլինա՝ 71′

«Ռեալ Մադրիդ»- Լուկա Մոդրիչ՝ 17′, Ռոդրիգո Գոյես՝ 45+1′, Ալվարո Օդրիոզոլա՝ 75′, Կարիմ Բենզեմա՝ 76′

Ինչպես Թվիթթերում հայտնում է OptaJose- ն, Մադրիդի «Ռեալ»-ը Զինեդին Զիդանի գլխավորությամբ կրկնել է Լա լիգայում իր անպարտելիության ռեկորդային շարքը: «Արքայական ակումբ»-ը 16 խաղ է չի պարտվում՝ 11 հաղթանակ և 5 ոչ-ոքի: Նախորդ ռեկորդը եղել է 2016/17 մրցաշրջանում:
Մադրիդի «Ռեալ»-ը 36 խաղում վաստակել է 78 միավոր և երկրորդն է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: Արքայական ակումբը բարձրացել է երկրորդ հորիզոնական՝ շրջանցելով «Բարսելոնա»-ին, որն ունի 76 միավոր: Առաջատարը Ատլետիկո Մադրիդն է՝ 80 միավորով:
Հաջորդ տուրում «Ռեալ»-ը կհանդիպի Բիլբաոյի «Ատլետիկ»-ին։ Հանդիպումը կկայանա մայիսի 16-ին:

Facebook Comments