«Բավարիա»-ի խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն գնահատել է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու՝ այլ ակումբ տեղափոխվելու հավանականությունը:

«Իհարկե նա կմնա: Ո՞վ է կվաճառի մեկ մրցաշրջանում ընթացքում 60 գոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստին:
Նրա գործակալները չեն խնդրել վաճառել Ռոբերտին»,- Bild-ին ասել է Ռումենիգեն:

Հարձակվողի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ գործում է մինչև 2023 թվականի հունիսը:

Լեհ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Չելսի»-ն, «Մանչեսթեր Սիթի»-ն և «ՊՍԺ»-ն։ «Բավարիա»-ն նրա համար պահանջում է առնվազն 60 միլիոն եվրո։

Facebook Comments