«Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցաշրջանի ավարտին պատրաստ է հեռանալ ակումբից։
Հայ կիսապաշտպանի պայմանագրի ժամկետն ավարտվում է ամռանը: Այն ունի մեկ տարով երկարաձգելու հնարավորություն, բայց խաղացողը կարող է հրաժարվել դրանից՝ հռոմեացիների գլխավոր մարզչի պաշտոնում Ժոզե Մոուրինյոյի նշանակման պատճառով:
32-ամյա ֆուտբոլիստը խնդրել է իր գործակալ Մինո Ռայոլային ուսումնասիրել այլ թիմերի առաջարկները:
Ռայոլան առաջարկել է Մխիթարյանի թեկնածությունը մի քանի իտալական ակումբներին, այդ թվում ՝ «Միլան»-ին:
Կիսապաշտպանն ակնկալում է պայմանագիր կնքել առնվազն երկու մրցաշրջանի համար՝ տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձով:
«Ռոմա»-ն, որտեղ Մխիթարյանը ստանում է 3 միլիոն եվրո և գումարած մեկ միլիոն բոնուս, ցանկանում է նրան պահել թիմում:

Մոուրինյոն ու Մխիթարյանը միասին աշխատել են «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Նրանց միջեւ տարաձայնությունը հանգեցրեց նրան, որ խաղացողը տեղափոխվեց «Արսենալ»:

Ա Սերիայի այս մրցաշրջանի 32 հանդիպումներում Մխիթարյանը խփել է 11 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։

Facebook Comments