Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ, ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը մտադիր է հեռանալ իր գլխավոր մարզչի պաշտոնից այս մրցաշրջանի ավարտին,- հաղորդում է TeleMadrid-ը:

Հրապարակման համաձայն՝ Իսպանիայի առաջնությունում նույնիսկ հաղթանակը չի ազդի մասնագետի որոշման վրա: Ավելին, նշվում է, որ այս որոշումը մասնագետը կայացրել էր մի քանի ամիս առաջ և կապված է իր հոգնածության հետ՝ և՛ բարոյապես, և՛ ֆիզիկապես:
Զիդանը մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ է դարձել 2016-ին և այս պաշտոնում մնացել է մինչեւ 2018-ի ամառը։ Դրանից հետո նա հեռացել է թիմից, բայց ոչ մի այլ ակումբ չի գլխավորել: 2019-ին ֆրանսիացի մասնագետը նորից վերադարձել է այս պաշտոնին:

Մադրիդի «Ռեալ»-ը շարունակում է պայքարել Իսպանիայի առաջնությունում չեմպիոնության համար: Զինեդին Զիդանի սաները 78 միավորով մրցաշարային աղյուսակում ընթանում են երկրորդ տեղում: Առաջատար «Ատլետիկո»-ն ունի երկու միավոր ավելի: Այս ակումբները Լա լիգայի այս մրցաշրջանում ֆավորիտ են համարվում տիտղոսը նվաճելու համար:

Facebook Comments