«Լիվերպուլ»-ի դարպասապահ Լորիս Կարուիսը, ով վարձավճարով հանդես է գալիս «Ունիոն Բեռլին» ակումբում, կարող է կարիերան շարունակել «Շտուտգարտ»-ում,- հայտնում է Berliner Zeitung-ը:

Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբը Կարիուսին դիտարկում է որպես թիմի ներկայիս դարպասապահ Գրեգոր Կոբելին փոխարինող, ով մրցաշրջանի ավարտին կհեռանա «Շտուտգարտ»-ից: Մեկ այլ թեկնածու է «Մայնց»-ի դարպասապահ Ֆլորիան Մյուլլերը, ով վարձավճարով հանդես է գալիս «Ֆրայբուրգ»-ում:

Այս մրցաշրջանում Կարիուսը մասնակցել է գերմանական Բունդեսլիգայի 4 հանդիպման, որոնցից երեքում անառիկ է պահել իր թիմի դարպասը: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Լիվերպուլ»-ում ուժի մեջ է մինչև 2022-ի ամառը: Նախկինում Կարիուսը խաղացել է «Շտուտգարտ»-ի երիտասարդական թիմում՝ 2005-ից 2009 թվականներին:

Facebook Comments