«Բարսելոնա»-ի ղեկավարությունը վատ մրցաշրջանի պատճառով պլանավորում է կազմի թարմացում:
Ամռանը՝ ըստ Mundo Deportivo-ի, թիմը կարող է լքել մինչեւ 14 ֆուտբոլիստ։ Այդ ֆուտբոլիստների թվում են դարպասապահ Նետոն, պաշտպաններ՝ Սամուել Ումտիտին և Ջունիոր Ֆիրպոն, կիսապաշտպաններ՝ Միրալեմ Պյանիչը, Ֆիլիպե Կոուտինյոն և Մատեուս Ֆերնանդեսը, և հարձակվող Մարտին Բրեյթվեյթը:
Խաղացողներին ցանկանում են ինչպես վաճառել, այնպես էլ վարձակալության տալ, ինչպես նաև իրականացնել փոխանակման գործարքներ:
Նման գործողությունների նպատակը՝ տեղ տալ ավելի լավ խաղացողների համար, ինչպես նաև աշխատավարձերի վճարումների վրա խնայողություն կատարելը: Այդ պատճառով քննարկվում է նաև պայմանագրերի դադարեցման տարբերակը:

Facebook Comments