«Լեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Համզա Չոդուրին և նրա թիմակից պաշտպան Ուեսլի Ֆոֆանան Պաղեստինի դրոշով են դուրս եկել Անգլիայի գավաթի պարգևատրմանը:
Խաղացողները դրոշը կրել են իրենց ձեռքում, իսկ շքանշանի հանձնման ժամանակ Չոդուրին գցել է այն ուսերին:

Անգլիայի գավաթի եզրափակչում երեկ՝ մայիսի 15-ին, «Լեսթեր Սիթի»-ն հաղթել է Լոնդոնի «Չելսի»-ին: Հանդիպումը տեղի է ունեցել Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում և ավարտվել՝ 1:0 հաշվով: Միակ գոլի հեղինակ է դարձել Յուրի Թիլեմանսը՝ Լյուկ Թոմասի փոխանցմամբ։ «Աղվեսներ»-ը պատմության մեջ առաջին անգամ են նվաճել գավաթը:

Հիշեցնենք, որ Մայիսի 10-ից իսրայելական բանակը և պաղեստինյան խմբավորումները Գազայի հատվածում չեն դադարեցնում փոխադարձ կրակոցները: Նրանք հետևել են մայիսի սկզբին Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած անկարգություններին, որը տեղի էր ունեցել Իսրայելի դատարանի որոշմամբ՝ Շեյխ Ջարրահ թաղամասում ապրող արաբական ընտանիքների տները բռնագրավելու մասին: Ըստ Գազայի Առողջապահության նախարարության, 119 պաղեստինցի սպանվել է իսրայելական կրակոցների արդյունքում, ավելի քան 600 մարդ՝ վիրավորվել:

Facebook Comments