«Կլերմոն»-ը դուրս է եկել ֆրանսիական Լիգա 1։ Ակումբը հաջորդ մրցաշրջանում պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Ֆրանսիայի բարձրագույն առաջնությունում:

Կլերմոնը 38 խաղում վաստակել է 72 միավոր և երկրորդ տեղը գրավել Լիգա 2-ում: 1-ին տեղը 77 միավորով գրավել է City Football Group հոլդինգի մեջ մտնող «Տրուա» ակումբը, որը պատկանում է «Մանչեսթեր Սիթի»-ին: Երրորդ տեղը գրաված «Թուլուզ»-ը, որն ունի 70 միավոր, կխաղա «Գրենոբլ» (65 միավոր) — «Փարիզ» (64 միավոր) զույգի հաղթողի հետ՝ Լիգա 1-ում 18-րդ տեղը գրավող թիմի հետ մրցելու իրավունքի համար: Այս դիմակայությունում կորոշվի, թե թիմերից որոնք հաջորդ մրցաշրջանում հանդես կգան Ֆրանսիայի բարձրագույն խմբում: 36 տուրից հետո Լիգա 1-ում 18-րդը «Նանտն» է՝ 37 միավորով։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի գործող չեմպիոնը Պարի Սեն Ժերմենն է: Գավաթների քանակով առաջատարը Սենտ Էթյենն է, որը տասն անգամ է չեմպիոն դարձել:

Facebook Comments