Արգենտինայի պրոֆեսիոնալ լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Բոկա Խունիորս»-ի դեմ խաղում «Ռիվեր-Փլեյթ»-ը չի կարողանա հույս դնել 15 ֆուտբոլիստի վրա,- հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Երեկ ՝ մայիսի 15-ին, «Ռիվեր-Փլեյթ»-ի ֆուտբոլիստներն հանձնել են կորոնավիրուսային վարակի հայտնաբերման համար թեստ, որի արդյունքում պարզվել է, որ 10 ֆուտբոլիստ վարակված է: Վերստուգման արդյունքում հայտնաբերվել է COVID-19 վարակի ևս 5 դեպք: Վարակված ֆուտբոլիստների թվում են Ֆրանկո Արմանին, Էնրիկե Բոլոնիան, Հերման Լյուքսը, Ֆրանկո Պետրոլին, Պաուլո Դիասը, Ռոբերտ Ռոխասը, Ագուստին Պալավեսինոն, դե լա Կրուզը, Սուկուլինին և Տոմաս Կաստրո Պոնսեն, Բորրեն, Սանտյագո Սիմոնը, Բենյամին Ռոլհայզերը, Մատիաս Սուարեսը և Ֆեդերիկո Ջիրրոտին: Բոլոր խաղացողներն այժմ կարանտինի մեջ են։

Արգենտինայի պրոֆեսիոնալ լիգայի գավաթի «Ռիվեր-Փլեյթ» — «Բոկա Խունիորս» քառորդ եզրափակչի հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 16-ին: Հանդիպումը սկսվում է Մոսկվայի ժամանակով 00:30-ին:

Facebook Comments