Իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլան վատագույն մեկնարկ է տվել իր մարզչական կարիերայում, հաղորդում է «Opta Joe»-ն:

«Մանչեսթեր Սիթին» նրա գլխավորությամբ Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրից հետո վաստակել է 25 միավոր: Երեկ «քաղաքայինները» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվել են «Լիվերփուլին»:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը 2016 թվականից գլխավորում է ակումբը և երկու անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգայում, լիգայի գավաթում և Անգլիայի Սուպերգավաթում: Ակումբը դարձել է նաև Անգլիայի գավաթակիր։

12 տուրից հետո «Մանչեսթեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է չորրորդ տեղը ՝ «Լիվերփուլից» հետ մնալով 9 միավորով:

Facebook Comments