Մադրիդի «Ատլետիկո»-ի պաշտպան Կիրան Տրիպիերով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Էվերթոն»-ը,- այս մասին հայտնում է Athletic-ը:

Անգլիացին «Մանչեսթեր Սիթի»-ի սան է եւ 2015-2019 թվականներին խաղացել է «Տոտենհեմ»-ում: Պաշտպանը խաղացել է նաև «Բարնլի»-ում և «Բարնսլի»-ում: Ֆուտբոլիստը մադրիդյան ակումբում է խաղում 2019 թվականից:
Այս մրցաշրջանում 30-ամյա Տրիպիերը «Ատլետիկո»-ի կազմում անցկացրել է 34 հանդիպում և կատարել է 6 գոլային փոխանցում: Ըստ Transfermarkt պորտալի՝ խաղացողի արժեքը 20 միլիոն եվրո է:
Իսպանիայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Ատլետիկո»-ն 83 միավորով առաջին հերիզոնականում է և երկու միավորով գերազանցում է մոտակա մրցակցին՝ «Ռեալ Մադրիդ»-ին: Մրցաշրջանի վերջին հանդիպումը «Ատլետիկո»-ն կանցկացնի «Վալյադոլիդ»-ի հետ արտագնա խաղում՝ մայիսի 22-ին:

Facebook Comments