«Մանչեսթեր Սիթի»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված են պորտուգալական «Սպորտինգ»-ի ձախ պաշտպան Նունո Մենդեշով։ Այս մասին Թվիթթերի իր միկրոբլոգում հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան:
Պորտուգալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա Մենդեշը 29 հանդիպում է անցկացրել, դարձել է մեկ գոլի, մեկ գոլային փոխանցման հեղինակ և ստացել չորս դեղին քարտ: Transfermarkt պորտալը ֆուտբոլիստին գնահատում է 25 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ 32-րդ տուրից հետո «Սպորտինգ»-ը վաստակել է 82 միավոր և անհասանելի է դարձել 2-րդ տեղում գտնվող «Պորտու»-ի համար, որն ունի 74 միավոր: 2001/2002 մրցաշրջանից ի վեր լիսաբոնյան ակումբն առաջին անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն:

Նաև հաղորդվում էր, որ «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է «Սպորտինգ» վերադառնալուն:

Facebook Comments