Հետաքրքիր է, որ իտալական «Միլանի» դարպասապահը ընտրության առաջ էր կանգնել պատանի տարիքում: Դոննարումման Միլանյան երկու թիմերից մեկին պետք է ընտրեր կամ «Միլանին», կամ «Ինտերին»: Արդյունքում Ջիջջոն ընտրեց «Միլանը», որտեղ մինչ այսօր հանդես է գալիս:
Իսկ հիմա հետաքրքիր պատմությու
ն:

Դոննարումման ծնվել է Կաստելլամմարե Դի-Ստաբիայում, որը գտնվում էր Նեապոլ քաղաքում: Նա սկզբում հանդես է եկել տեղի «Նապոլիի» երիտասարդական թիմում: 2013թ «Ինտերի» սկաուտները դիտեցին նրա խաղը և ուզում էին իրենց թիմ հրավիրել Ջիջոյին, բայց ստացան մերժում: Փոքրիկ Ջիջջոն ասեց նրանց, որ ուզում է խաղալ միայն «Միլանում»:

Իր այդ ընտրությանը երկու պատճառ կար.

1.Նա փոքր ժամանակվանից «Միլանի» մեծ երկրպագու էր:

2. «Միլանում» էր խաղում իր եղբայրը` Անտոնիո Դոննարումման(ով այժմ Միլանի 3-րդ դարպասապահն է):

Հիշեցնենք, որ Ջանլուիջջի Դոննարումման «Նապոլիից» «Միլան» է տեղափոխվել 2013թ. իսկ 2015թ իր նորամուտը նշեց «Միլանի» առաջին թիմի կազմում:

Facebook Comments