«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգը բաց կթողնի Եվրո-2020-ի նախընտրական փուլի շրջանակներում կայանալիք Չեռնոգորիայի ընտրանու դեմ հանդիպումը։

«The Guardian» պարբերականի հաղորդմամբ՝ Անգլիայի ընտրանու գլխավոր մարզիչ Հարի Սաութգեյթը որոշել է պատժել 24-ամյա խաղացողին «Լիվերպուլի» պաշտպան Ջո Գոմեսի հետ վիճաբանության պատճառով։

Մասնավորապես նշվում է, որ Անգլիայի առաջնության 12-րդ տուրում տեղի ունեցած Գոմեսի հետ կոնֆլիկտը Սթերլինգը որոշել է շարունակել նաև Անգլիայի հավաքականի ճամբարում։

Դեպքից հետո Ռահիմը ներողություն է խնդրել իր պահվածքի համար, սակայն Սաութգեյթի որոշումը փոփոխման չի ենթարկվել։

Facebook Comments